loading...

Արտակարգ դեպք Երևանում. թափառող շները հոշոտել են կենդանաբանական այգու եղնիկներին. 2-ը սատկել են, 3-ը՝ վիրավորվել. shamshyan.com

14:49 06.05.2017

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կենդանաբանական այգու եղնիկների վանդակների մեջ են հայտնվել մի քանի թափառող շներ և հոշոտել այնտեղ գտնվող եղնիկներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղնիկներից երկուսը սատկել են, երեքն էլ վնասվածքներ են ստացել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում կենդանաբանական այգու կենդանիների ընդհանուր խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը հաստատեց այդ տեղեկությունը, և հայտնեց, որ շները եղնիկների տարածքն են հայտնվել պարսպի վրայից թռնելով։ 
Նյութի աղբյուր՝ shamshyan.com

Դիտվել է 1999 անգամ

online-tv.am

Լրահոս