loading...

Արտակարգ դեպք Գյումրիում. 17-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել. պատճառը հոր մահն ու անձնական խնդիրներն են

16:43 18.02.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 16-ին, Գյումրի քաղաքի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում նշված հիվանդանոցից Ոստիկանության Կաումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի թիվ 154/ա հասցեից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիատասարդ տղայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է ընդունվել դեղային թունավորում ախտորոշմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց է մեկնել Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, ով ծանր տանելով հոր մահն ու ունենալով անձնական խնդիրներ՝ նույն օրը իրենց տան ննջարանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է ասպիրին տեսակի 10, ասկոֆեն տեսակի 9, ասկորիցին տեսակի 20, պարացետամոլ տեսակի 10, վալիդոլ տեսակի 10, կեպտիցեն տեսակի 10, նոշպա տեսակի 12, ատառապտ տեսակի 10 դեղահաբ:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/h

Դիտվել է 1636 անգամ

online-tv.am

Լրահոս