loading...

Արտակարգ դեպք Գյումրիում. Գազի կաթսայի պայթյունի հետևանքով տան անդամները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

13:28 04.05.2017

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակաների նախարարության Փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի թիվ 51 շենքում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ժամանել են նաև Գյումրու շտապ բուժօգնության, 1-04 վթարային ծառայության և էլէկտրոցանցի աշխատակիցները: Պարզվել է, որ նշված շենքի թիվ 31 բնակարանում, դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել գազի կաթսայի պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Պայթյունի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել վարձակալական հիմունքներով 37-ամյա Արամ Հակոբյանն ու 33-ամյա Անժելա Գաբրիելյանը: Բժշկական կենտրոնից հայտնել են, որ նրանք ստացել են տարբեր աստիճանի այրավածքներ և նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության :Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1435 անգամ

online-tv.am

Լրահոս