loading...

Արտակարգ դեպք Մխչյան գյուղի վարչական տարածքում. ահազանգ է ստացվել, որ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ ծեծկռտուք է, հնչել են կրակոցներ

12:53 11.11.2017

shamshyan.com_ը  գրում  է   Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում զննություն են կատարել, որտեղ հայտնաբերել են մի քանի բջջային հեռախոսներ և ծալովի դանակներ, ու մինչ ոստիկանները զննություն էին կատարում դեպքի վայրում, Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ում իրենք առաջինը բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հրանտ Պետրոսյանն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալու։ Ժամեր անց Արտաշատի ոստիկանները բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Պետրոսյանի և Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Տիգրան Պետրոսյանի միջև, որի ժամանակ էլ Տ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներ է պատճառել Հ. Պետրոսյանին։ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արտաշատի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Տ. Պետրոսյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արտաշատի բաժին։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/

Դիտվել է 815 անգամ

online-tv.am

Լրահոս