loading...

Արտասովոր դեպք Կոտայքում. Հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները բացակայել են . news.am

15:58 16.11.2018

Նոյեմբերի 15-ի երեկոյան Արզնիում հայտնաբերվել է դի՝ որոշ հյուսվածքների բացակայությամբ:

«Փաստինֆո»-ի  փոխանցմամբ, քաղաքացու ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին, մահճակալի վրա հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, որի արտաքին զննությամբ պարզվել է, որ բացակայում են ակնագնդերը, ստորին շրթունքը, աջ նախաբազկի առաջին մատի հոդի թիկնային մակերեսի փափուկ հյուսվածքները և ձախ դաստակի 2-3-րդ մատների փափուկ հյուսվածքները, մանր ատամնավոր եզրերով։
Ըստ դատաբժշկի՝ հնարավոր է առաջացրած լինեն կրծող կենդանիները:
Նյութի աղբյուր՝ https://news.am

Դիտվել է 1403 անգամ

online-tv.am

Լրահոս