loading...

Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)՝ Մանվել Գրիգորյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am/

13:31 04.06.2018

Վերջին շրջանում մամուլում լուրեր էին տարածվում, որ էջմիածինցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) վերադարձել է Հայաստան և պատրաստվում է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք կազմակերպել, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Արթուր Ասատրյանի հետ։

– Պարոն Ասատրյան, ի՞նչ նպատակով եք վերադարձել Հայաստան։

– Ես ամեն տարի 2-3 անգամ Հայաստան եմ գալիս, այս անգամ էլ այդ այցերից մեկն է։ Բայց ավելի շատ եկել եմ 40 երկրներից կոչ արած մեր էջմիածինցիների խոսքով։ Մոտ 6000 էջմիածինցի է ապրում օտարության մեջ, 1500 ընտանիք միայն Եվրոպայում են ապրում։ Ես ուզում եմ ասել, որ ես 60 հազար էջմիածինցիներից մեկն եմ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Ամեն անգամ իմ այցը հայրենիք փորձում են քաղաքականացնել։

Բայց ես քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեմ և ոչ մի անգամ կապ չեմ ունեցել, և ոչ էլ ցանկություն ունեմ, որովհետև քաղաքականությունով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, քաղաքագետները։ Ես քաղաքագետ չեմ։ Ես տարիներ շարունակ զբաղվել եմ բռնցքամարտով, ես զբաղվել եմ սպորտով։ Ես կարող եմ սպորտին օգնել, կարող եմ մարդկանց օգնել իմ անցած փորձով, իմ տարիներով։ Մայրս մի լավ բան էր ասում՝ բալես, լեզվի տակ փուշ չկա, ինչ ուզեն, կխոսեն։

Գիտե՞ք, բայց հոգնում եմ։ Ամեն անգամ գալուց այս սուտ լուրերը տարածում են վախկոտ մարդիկ և ուզում են սևացնել տարբեր ճանապարհներով։ Բայց ճանաչողները ինձ ճանաչում են իմ անցած ճանապարհով, 47 տարեկան եմ, հայի անունը միայն բարձր եմ պահել ամբողջ աշխարհում։ Ես ուզում եմ, որ իմ արածի 50%-ը հայ տղամարդն անի, մեր ազգը կլինի ամենաուժեղ ազգերից մեկը։ Իսկ այսօր ինձ մեղադրում են տարբեր բաներում՝ քրեական հեղինակություն, դոն։ Ես հասկանում եմ, թե այդ բոլորն ուր է տանում։ Տարիներ շարունակ դա արել են, ես գիտեմ, թե ինչու են արել։

Իմ մասին գրում են՝ քրեական հեղինակություն, խնդրում եմ, պատասխանը տան՝ ի՞նչ է նշանակում՝ քրեական հեղինակություն՝ ես դատվա՞ծ եմ եղել, Հայաստանում ինչ-որ մի հանցա՞նք եմ գործել, Ռուսաստանում ինչ-որ հանցա՞նք եմ գործել։ Ինչո՞ւ են ինձ մեղադրում։ Ես չեմ հասկանում։ Ինձ հետաքրքիր է՝ ինչի՞ համար են ուզում ինձ սևացնել։ Բայց հասկանում եմ՝ ինչու։ Որովհետև իմ արած լավ գործերը ուզում են ծածկեն, որ, եթե վաղը լինի ինչ-որ հանդիպում, քննարկման հարց, մարդիկ վախենան, այդ հարցն ինձ հետ չքննարկեն՝ վախենալով, որ քրեական հեղինակություն է, դոն է։ Այս բոլորը շինծու պատվեր է։
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://168.am/2018/06/04/961765.html

Դիտվել է 2093 անգամ

online-tv.am

Լրահոս