loading...

Արթուր Ջանիբեկյանի Comedy Club-ը ստացել է ռուսական հեռուստատեսության ամենից ծանրակշիռ մրցանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:32 04.10.2017

shamshyan.com  /Ռուսաստանում անցկացված ամենահեղինակավոր «ТЭФИ-2017» հեռուստատեսային մրցանակաբաշխության «Լավագույն երգիծական ծրագիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Comedy Club Production-ը։ Մրցանակը հանձնվել է ակումբի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, հայազգի բարերար Արթուր Ջանիբեկյանին։ Ա. Ջանիբեկյանը նշել է ակումբի թիմի անունները, որոնց շնորհիվ Comedy Club-ը դարձել է սիրված հեռուստահաղորդում, և հույս հայտնել, որ ակումբը դեռ երկար ժամանակ կշարունակի ուրախացնել իր հանդիսատեսին։ Ընդունելով մրցանակը՝ նա կատակել է. «12 տարի շարունակ մենք տարբեր անվանակարգերում առաջադրվել ենք, սակայն չենք շահել ոչ մի մրցանակ, 12 տարի անց մեզ ուշադրություն դարձրեցին, ուրեմն ինչ-որ բան այն չէ, պետք է փոխել»։ 
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/

Դիտվել է 325 անգամ

online-tv.am

Լրահոս