loading...

Աշակերտուհին վաննա ընդունելիս ձեռքից գցել է բջջային հեռախոսն ու էլեկտրահարության հետևանքով մահացել

17:48 01.02.2018

Մերձմոսկվայում աշակերտուհին վաննա ընդունելիս ձեռքից գցել է բջջային հեռախոսն ու էլեկտրահարության հետևանքով մահացել, գրում է life.ru-ն:

«Московский комсомолец»-ի տեղեկություններով՝ աղջիկը մտել է վաննա ընդունելու և հետը վերցրել բջջային հեռախոսը, որը միացված է եղել լիցքավորման: Ինչ-որ պահի սմարթֆոնը, հավանաբար, ձեռքից սահել և ընկել է ջրի մեջ: Աղջիկը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը: 
Նյութի աղբյուրը` /yelaket.am

Դիտվել է 1560 անգամ

online-tv.am

Լրահոս