Ավազակային հարձակում Երեւանում. դաժան ծեծի է ենթարկել կին գանձապահին, դրամարկղից հափշտակել 1 մլն դրամ ու փախել
22:29 28.01.2019
/shamshyan.com-ը գրում է Ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող բուքմեյքերական կենտրոնի նկուղային հարկ է մեկնել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծայրահղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ասատրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված բուքմեյքերական կենտրոնի գանձապահ՝ Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 55-ամյա Հասմիկ Ճ.-ն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում և գլխի հատվածում։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։50-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել նշված կենտրոն, հարձակվել գանձապահի վրա, դաժան ծեծի ենթարկել, որից հետո դրամարկղից գողացել է 1 մլն 85 հազար դրամ և դիմել փախուստի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին հաղորդում տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղի կողմից կնոջը դաժան ծեծի ենթարկելու և դրամարկղից գումարը գողանալու պահը ֆիքսվել է տեսախցիկով։ Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ տականքին հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասները այստեղ՝ https://shamshyan.com
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՀՈՒՆՎԱՐԻ 28_31
-
Հայաստանում որ հիվանդություններն ավելի շատ գլուխ կբարձրացնեն այս տարի.աստղաբան. ArmLur. am
-
ՊՐԵՄԻԵՐԱ. Արաբո Իսպիրյան և Նարե Գևորգյան <Իմ հայրենիք.>
-
Հոկտեմբերյանում սկեսուրը 10 հազար ռուբլով պատվիրել է հարսի սպանությունը, հետո հայտարարել է, թե հարսը տանից դուրս է եկել ու չի վերադարձել
-
Ողբերգական ավտովթար Ապարանում. բախվել են Kia Sorento-ն ու Toyota RAV-4-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
-
Արտակարգ դեպք. «Լունա» գիշերային ակումբում. երաժշտություն պատվիրելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
-
Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական վրաերթ-վթարից. պարզվել են մահացածների և վիրավորների տվյալները
-
Մի քիչ շատ ա էլի աղմուկը. Մեսչյանը՝ պարգեւատրումների մասին . news.am
-
Դանակահարություն Մասիսում. կասկածյալը 21-ամյա աղջիկ է . /news.am
-
Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոցի բակում տղամարդը բենզինով փորձել է ինքնահրկիզվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՀՈՒՆՎԱՐԻ 22_26. /mes.am
-
Սկանդալ՝ Երևանում. «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը` երեխաների սնունդը տեղափոխվել է ընտանիքին պատկանող ռեստորան. shamshyan.com
-
«Ես ասացի այո». Նշանադրվել են Վարդան Պետրոսյանի որդին՝ Հայկ Պետրոսյանն ու դերասանուհի Իննա Խոջամիրյանը
-
ՊՐԵՄԻԵՐԱ . DJ. Jilbér և Միհրան Ծառուկյան /ԱՄԵՆԱԼԱՎ ՓԱՐԹԻ/
-
Ժողովուրդ 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս. Գագիկ Սուրենյան
-
Սիրային աստղագուշակ՝ 2019-ի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Նոր տոնածառը ճիշտ էր. աստղաբան Լյուսյա Հակոբյանը՝ 2019 թ.-ի կանխատեսումները
-
Ինչպես զարդարել Ամանորի սեղանը 2019 խոզի տարում
-
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - «Թշնամուս չեմ ցանկանա»
-
2019 թվականը՝ Խոզի տարի. Վանգայի կանխատեսումները հորոսկոպի նշանների համար