loading...

Ավետ Բարսեղյանի նոր լուսանկարը դստեր հետ. /life.tert.am

17:40 23.03.2018

/life.tert.am/-գրում  է Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը շարունակում է հանրությունից թաքցնել մեկուկես տարեկան դստեր` Լուսեի դեմքը։ Ավետը չի ցանկանում հանրայնացնել դստերը, միաժամանակ, երբեմն չի դիմանում նրա հետ լուսանկար հրապարակելու գայթակղությանն ու հրապարակում է այնպիսի լուսանկար, որում չի երևում Լուսեի դեմքը։ Այսօր Ավետը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել աղջկա հետ, որում նրանք նստած են գրասեղանի առաջ։ «Սովորում ենք երգ գրել»,– լուսանկարը մակագրել է Ավետը։  Ի դեպ, Լուսեն ունի իր երգը, որը հայրիկը գրել էր նրա ծնվելու գիշերը և նվիրել նրան 1–ամյակի օրը։ «Լուսե աղջիկ» կոչվող երգի երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, այն կատարում է Անդրեն։
Նյութի աղբյուր՝ /life.tert.am

Դիտվել է 1898 անգամ

online-tv.am

Լրահոս