loading...

Ազատվում ենք գլխացավից, փորկապությունից, հոգնածությունից ու անքնությունից

14:41 11.11.2017

168.am-ը  գրում  է  Մարդու օրգանիզմը կատարյալ մեխանիզմ է, որն աշխատանքի խափանման դեպքում նշաններ է ուղարկում։ Դրանց օգնությամբ հնարավոր է դառնում հասկանալ առկա խնդիրների մասին և քայլեր ձեռնարկել դրանց պատճառները վեր հանելու ու վերացնելու ուղղությամբ։ Այդ նշաններն անտեսելու դեպքում կարող են լուրջ հիվանդություններ և բարդություններ առաջանալ։

Budetezdorovy.ru-ն գրում է, որ իմուն համակարգի թուլացման դեպքում նկատվում են հետևյալ նշանները.

հաճախակի փորկապություն
մշտական հոգնածություն
գլխացավեր
հաճախակի մրսածություն, վիրուսային հիվանդություններ, հարբուխ, ալերգիա
վերքեր, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում։
Այս նշաններն անուշադրության մատնելն այնքան էլ լավ միտք չէ. հարկավոր է քայլեր ձեռնարկել։

Ինչից է հարկավոր խուսափել

Մի արհամարհեք այս նշանները։ Որքան անուշադրության մատնեք այս խնդիրները, այնքան երկար ժամանակ կպահանջվի հետագայում՝ դրանք լուծելու համար։

Բաց մի թողեք սննդի ընդունումը։ Եթե իմուն համակարգը թուլացել է, օրգանիզմին սնունդ է հարկավոր։

Մի օգտագործեք հում կամ լուրջ մշակման ենթարկված սնունդ։ Իմուն համակարգի վրա կարող են ազդել բանտերիաները, որոնք կարող են գտնվել հում մթերքում։

Սպորտով մի զբաղվեք։ Իհարկե, սպորտով զբաղվելն օգտակար է, բայց եթե իմուն համակարգը թույլ է, օրգանիզմն ամբողջ ուժերն օգտագործում է ֆիզիկական վարժություններ կատարելու համար և կարող է թուլացնել պաշտպանական կարողությունները։

Դիետա։ Եթե խիստ դիետան համընկնում է թույլ իմունիտետի հետ, օրգանիզմն ավելի է թուլանում։

Քիչ քնել։ Քունը շատ կարևոր է օրգանիզմի համար, իսկ հանգստի ժամանակի կրճատումը կարող է լրջորեն ազդել իմուն համակարգի վրա։ Կարևոր է օրվա ընթացքում քնել 6-8 ժամ։

Այս բնական միջոցը կօգնի ամրացնել իմունիտետը, ազատվել հազից։ Այն կարող եք օգտագործել ամսվա ընթացքում մի քանի անգամ։

Բաղադրիչներ

2 հասած բանան
1 կիվի
2 ճաշի գդալ բնական մեղր
400 մլ մաքուր ջուր։
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։ Բաժանեք երկու մասի։ Մի մասը խմեք առավոտյան, մյուսը՝ օրվա կեսին։
Նյութի աղբյուր՝ https://168.am/

Դիտվել է 5229 անգամ

online-tv.am

Լրահոս