loading...

ԱԺ կանոնակարգում փոփոխությունները ընդունվեցին . azatutyun.am

16:20 02.10.2018

Ազգայի ժողովը երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ ընդունեց փոփոխությունները խորհրդարանի կանոնակարգ օրենքում:

Խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅ Դաշնակցության ու «Ծառուկյան» դաշինքի առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին:

Այս փոփոխությունների կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:

Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am

Դիտվել է 345 անգամ

online-tv.am

Լրահոս