loading...

ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Արման Սաղաթելյանին . ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am

10:11 01.05.2018

Այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի՝  5 տարվա վաղեմության հոդվածից մի հատված, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ մեջբերումը արդեն 5 տարի իմ լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցիալական ցանցերում: Այս ընթացքում ես 15 անգամ ՀԺ-ում հրապարակված այդ հոդվածի լուսապատճենը հրապարակել եմ, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի: Եվ ես ցավում եմ, որ դուք, սա իմանալով, սոցցանցերում ակտիվ լինելով, իմ 15-20 անգամվա հերքումները չե՞ք նկատել: Եվ հիմա ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ»:

Փաշինյանի խոսքով՝ շատ լուրջ հիասթափություն է սպասվում նրան, ով որոշի իրենց գործունեությունը ներկայացնել պետության շահերին հակասող:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/2344572.html

Դիտվել է 3850 անգամ

online-tv.am

Լրահոս