loading...

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՀՀ ԱԱԾ ՊԵՏԻՆ. hraparak.am

10:31 07.06.2018

ՊԱՐՈՆ Արթուր Վանեցյան դիմում եմ Ձեզ կոչ-խնդրանքով, որպեսզի Ձեր ուշադրության տակ առնեք նորքոնշյալ միջադեպի արդարացի կարգավորման հարցը: Ամբողջ խնդիրը ՀՀ քննչական կոմիտեի նախագահն է:

2015թ հոկտեմբերի 15-ից մինչև օրս դեռ չի բացահայտվել ազգությամբ եզդի Շիրին Այլիյանի տան վրա տեղի ունեցած հարձակումը, որի արդյունքում նրան և իր կնոջը՝ Թառլան Սայդոյանին, մի խումբ մարդիկ դաժան ծեծի էին ենթարկել և զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար:

Operativ.am-ի հետ զրույցում Թառլան Սայդոյանը նշեց, որ թեև իրենք տեղյակ են, թե հանցագործներն ովքեր են և բավարար ապացույցներ ունեն նրանց կալանավորելու համար, բայց մինչև այժմ գործը ոչ միայն չի բացահայտվել, այլև 2017թ-ի մայիսին՝ «փաստերի բացակայության պատճառով» փակվել էր:

«Մեր փաստաբանին երբ հարցնում էինք, թե գործից ինչ նորություն կա, ասում էր գործն իր հունով գնում է, շուտով կբացահայտվի, այնինչ պարզում ենք, որ գործը մայիսից փակել են ու մեզ չեն տեղեկացրել»,- նշեց նա, հավելելով, որ գործը վերաբացվել է միայն իրենց բողոքներից հետո:

Շիրին Այլիյանը հայտնեց, որ իրենք հստակ գիտեն՝ ով է ավազակային հարձակում կազմակերպողը, և իրավապահների ներկայացրած տեսանյութով իրենք ճանաչել են նրան, սակայն այսօր այդ անձն ազատության մեջ է: Խոսքը, ըստ մեր զրուցակցի, ոմն Տհար Ավդալյանի մասին է, ով հարցաքնվելուց հետո ազատ է արձակվել:

Թառլան Սայդոյանն էլ հավելեց, որ նկարը Տհարին ցույց են տվել, վերջինս էլ ասել է, որ նկարում ինքն է, սակայն դա Շիրինն է սարքել: Տհարը ասել է, որ այդ նկարը՝ հարսանիքի նկար է եղել:

«Քննիչ Սարգիս Մարգարյանն ասում է Տհարը մեղք է, պետք չի բողոքել. հիվանդ տղա է, կգնա իզուր տեղը 12 տարի կնստի»,- նշեց Շիրին Այլիյանը, հավելելով, որ Տհարի հետ բարեկամական կապեր ունեն:

Տուժողների խոսքերով՝ իրենց ոսկիները ու գումարը պետք չեն: Նրանց միակ պահանջն ու խնդրանքը պետությունից այն է, որ բռնեն հանցագործներին, որպեսզի վախի մթնոլորտում չապրեն, քանի որ մտավախություններ ունեն, որ հանցագործները երկրորդ անգամ կարող են փորձել իրենց սպանել:

«Եթե մեր ղեկավարությունը չի ուզում, որ արյունահեղություն լինի, ապա թող բռնի հանցագործներին: Եթե չեն բռնում, թող հետո չասեն ինչի էդպես եղավ: Մեզ երկու տարբերակ են թողել. կա՛մ մենք ենք իրենց սպանելու, կա՛մ՝ իրենք մեզ»,- իր խոսքը եզրափակեց Շիրին Այլիյանը:

Ես հանդիսանում եմ Շիրին Այլիյան ազգակցականը: Խնդրում ենք հետևողական լինել և լուծել տարիներով կուտակված այս խնդիրը:

Հարգանքներով ՝ Իշխան Ալիյան
Նյութի աղբյուր՝ https://www.hraparak.am/

Դիտվել է 1906 անգամ

online-tv.am

Լրահոս