loading...

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Տուլայի վթարից. Հայտնի է վթարից մահացած վարորդի ինքնությունը և 9 հայ վիրավորների անունները

17:37 18.06.2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնությունում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տուլայի երկրամասում Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում բախվել են КамАЗ մակնիշի բեռնատարն ու Իվեկո մակնիշի 22 GG 229 համարանիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, 9 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միկրոավտոբուսում եղել են Հայաստանի քաղաքացիներ, իսկ նշված միկրոավտոբուսը հաշվառված է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 42-ամյա Արամ Քոչարյանի անվամբ, սակայն ավտոմեքենան նա չի վարել, այլ Կարապետ անունով քաղաքացին: ԱԻՆ պաշտոնական տվյալներով, մահացածը ՌԴ քաղաքացի 56-մյա Օթար Նասիրովն է: Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը (2005 թ,) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ Տուպինոյի հիվանդանոցում` Վալերիա Ստեփանյանը, Նորայր Դավթյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը: Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզում է դեպքի հանգամանքները: Մանրամասները՝ քիչ ուշ 
Նյութի աղբյուր՝ /shamshyan.com

Դիտվել է 6815 անգամ

online-tv.am

Լրահոս