loading...

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, երբ Mercedes-ը, կորցնելով կառավարումը, բախվում է Ford Transit-ին

19:07 08.02.2018

shamshyan.com-ը  գրում  է  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, երեկ՝ փետրվարի 7-ին, Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ՝ 30-ամյա Վահե Շահումյանը, ով Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր։ Պարզվել է նաև՝ Fօrd Transit-ը վարել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Ջրաղացպանյանը, ով և նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Քալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը և, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ի վարորդը կամ մեքենան վարելիս ինքնազգացողության վատացում է ունեցել, կամ էլ ավտոմեքենայի հետ խնդիրներ են առաջացել և նա, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Ford Transit-ին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ, բախվել էին Ford Transit մակնիշի 41 OV 777 համարանիշի և Mercedes մակնիշի 35 PF 174 համարանիշի ավտոմեքենաները։
Մանրամասները  յաստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 2867 անգամ

online-tv.am

Լրահոս