loading...

Բախվել են ոստիկանական Nissan-ն ու թիվ 74 երթուղին սպասարկող «Գազելը». կա 7 վիրավոր

19:34 16.12.2018

shamshyan.com_ը  գրում  է  /Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատւվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Մանրամասները http://shamshyan.com/

Դիտվել է 680 անգամ

online-tv.am

Լրահոս