loading...

Բազմազավակ մայրը վառարանում այրել է իր որդիներին

14:14 17.10.2017

/hayacq.com/-ը  գրում  է   «ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի է ունեցել սարսափազդու իրադարձություն։ Բազմազավակ մայրը, որն ունեցել է հոգեկան խանգարում, սպանել է իր փոքրիկ (1 և 2 տարեկան) որդիներին՝ ողջ-ողջ այրելով վառարանում»,- հայտնում է The Atlanta Journal-Constitution-ը։ Ոստիկանությունը հայտնել է, որ ամերիկուհին զանգահարել է երեխաների հորը և նրան վիդեոչաթի միջոցով ցույց է տվել երեխաների դիակները։
Զույգն ունի ևս երկու երեխա, որոնք չեն տուժել։ Հաղորդվում է, որ կնոջ հոգեկան հիվանդությունը սրվել է նրա հոր մահվանից ու չորս երեխաների ծնվելուց հետո։ Մեկ ամիս առաջ նա հեռացել էր աշխատանքից, քանի որ չէր կարողացել դայակ գտնել իր երեխաների համար։
Կասկածյալը հերքում է իր մեղավորությունը։ Նա վստահեցնում է, որ որդիներին թողել է ծանոթների մոտ և ավելի ուշ նրանցից երկուսին հայտնաբերել է մահացած վիճակում։
Նյութի  աղբյուր՝https://hayacq.com/

Դիտվել է 2683 անգամ

online-tv.am

Լրահոս