ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու այլ կուսակցություններ պահանջում են վարչապետի եւ կառավարության հեռացումը
19:55 09.11.2020
Շուրջ 17 կուսակցություններ՝ այդ թվում՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն տարածել են համատեղ հայտարարություն, որով պահանջում են կառավարության եւ վարչապետի հեռացումը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․
«Հայ ժողովուրդը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան:
Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան եւ չիրագործված:
Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի եւ ծանր: Որպես պետություն եւ ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջեւ, որը պահանջում է վճռական որոշումներ եւ գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:
Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային եւ տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը:
Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական եւ բարոյական հիմքերից:
Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝
1. ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը,
2. իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող եւ ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:
Սիրելի հայրենակիցներ,
օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով եւ այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում»:
1 «Ազատություն» կուսակցություն
2 «Ազգային անվտանգություն» կուսակցություն
3 «Ազգային օրակարգ» կուսակցություն
4 «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
5 «Ազգային համաձայնություն» կուսակցություն
6 «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն
7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
8 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն
9 «Երկիր Ծիրանի» կուսակցություն
10 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
11 «Համերաշխություն» կուսակցություն
12 «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն
13 «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն
14 «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն
15 «Հայրենիք» կուսակցություն
16 «Մեկ Հայաստան» կուսակցություն
17 «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն
Նյութի աղբյուր՝https://infocom.am/Article/40810?fbclid=IwAR1nuZSg_H2C6W21n90dZBp_SPAx3-lC7E3o1U0_z1-rTuB6wjv9-iQX_sI
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Շուշին իրենց վերահսկողության տակ է, չեք ուզում հավատալ, մի հավատացեք․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
ՊԲ-ն և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա. ԱՀ նախագահ
-
Վարձկաններն Արցախի դեմ պատերազմում.ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ
-
Նորվեգիան 1,5 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին
-
Արցախի անտառներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման ապացույցներ.Տեսանյութ
-
Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից
-
ՊԲ-ն հրապարակել է ևս 11 զոհված զինծառայողի անուն
-
Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
-
Հանուն Հայաստանի հաղթանակի. Նիկոլ Փաշինյան
-
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության թեման
-
Էրդողանը ծաղրել է ամերիկյան պատժամիջոցները. ԱՄՆ-ն կրկնել է լուրջ հետևանքների սպառնալիքը
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ
-
Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ.Շուշան Ստեփանյան
-
Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու.Աննա Հակոբյան
-
Համահայկական հիմնադրամի նվիրատվությունները գերազանցել են....
-
Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են․ ԱՀ ՊԲ
-
Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները
-
Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները.Արայիկ Հարությունյան
-
Թասիբը պետք է եռա Հայաստանում եւ Արցախում.Նիկոլ Փաշինյան