loading...

Բուրյաթիայում երկու հայ է սպանվել

12:03 29.05.2017

1in.am-ը գրում  ՝ Բուրյաթիայի իրավապահ մարմինները հետաքննում են ծնունդով Հայաստանից երկու քաղաքացիների սպանությունը, որոնք մայիսի 23-ին ժամանել էին Իրկուտսկից՝ ընտանի կենդանիներ գնելու համար:

Ինչպես հաղորդում է Baikal-daily.ru-ն, ագարակատերերից մեկը հաջորդ օրը զանգահարել է եղբորը և ասել, որ իրենց ցանկանում են սպանել: Այնուհետև լսվել են կրակոցներ, անծանոթ տղամարդկանց ձայներ: Մայիսի 25-ին Պետրոպավլովկա բնակավայրի մոտ հայտնաբերվել են հայերի մարմինները՝ հրազենային վնասվածքներով: Սպանվածները 34 և 28 տարեկան են: Նրանցից մեկը երկու երեխաների, մյուսը՝ երեք երեխաների հայր է եղել: Տեղեկատվության համաձայն՝ սպանված տղամարդկանցից մեկը Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել:

Սպանության հաջորդ օրը իրաավապահները ձերբակալել են երեք տղամարդու, որոնք պայմանավորվել էին փողի համար սպանել երիտասարդներին: Ավելի ուշ պարզվել է, որ հանցավոր խումբը բաղկացած է 4 մարդուց, սպանությանն անկանատես է եղել մարդասպաններից մեկի 3-ամյա տղան:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/

Դիտվել է 1482 անգամ

online-tv.am

Լրահոս