loading...

«Ցավից գալարվում էի գետնին». Իննա Խոջամիրյանը` «Սահմանին 2» ֆիլմի և Էդգար Իգիթյանի ուժեղ հարվածի մասին. life.tert.am

19:16 19.03.2018

life.tert.amԴերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, իր մասնակցությունն ունի նաև «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում։ «Շանթ» հեռուստաընկերության այս նախագիծն առանձնանում է նկարահանման մասշտաբներով, թերևս դա է պատճառը, որ տևական ժամանակ  առաջ նկարահանված ֆիլմը եթերում կլինի միայն ապրիլի 2–ից։ Այս նախագծում նկարահանված դերասանները փաստում են, որ մասնագիտական ձեռքբերում են համարում այն։ Tert.am Life–ն այս ֆիլմի մասին խոսել է Իննայի հետ։

Իննան խաղացել է նաև «Սահմանին 1»-ում, սակայն երկրորդ ֆիլմում հեռուստադիտողներն Իննային կտեսնեն ոչ թե կերպարի շարունակությամբ, այլ նոր կերպարով։ Առաջին ֆիլմում սահմանամերձ գյուղում ապրող աղջկա մարմնավորող դերասանուհին երկրորդ ֆիլմում միացել է հատուկ ջոկատայիններին։ «Սահմանին 2»-ում մարմնավորում եմ դիպուկահար աղջկա՝ Մանեին, ով որոշ իրադարձությունների արդյունքում նոր հրամանով ժամանակավոր ծառայության է անցնում հատուկ ջոկատի կազմում։ Ուժեղ, սառը, հավասարակշռված աղջիկ է, ով իր նախապատմությունն ու ծառայության անցնելու հիմնավոր պատճառներն ունի։ Ծառայության ընթացքում Մանեն հասցնում է նաև իր անձնական ու սիրային ինտրիգն ունենալ հերոսներից մեկի հետ»,– ասաց Իննան, սակայն ավելին չբացահայտեց։ Ասում է` ֆիլմը, միանշանակ, դիտել է պետք։ Այստեղ խաղալու համար դերասանուհին հատուկ պատրաստվածություն չի անցել, քանի որ գործընկերներն այդ փուլն անցել էին առաջին ֆիլմի նկարահանումներից առաջ, սակայն դա չի խանգարել դերասանուհուն։ Նրա խոսքով` քիչ, թե շատ կոփված է՝ ֆիզիկական դժվարություններն իր համար անհաղթահարելի չէին։ Դիպուկահարուհին զենքի տիրապետում է դպրոցական տարիքից։ «Զենքերից փոքրիշատե տիրապետում եմ Կալաշնիկով ավտոմատի՝ դպրոցական ռազմական պատրաստվածության շրջանակներում։ Ուսուցչիս, իհարկե, չէի սիրում, բայց մի մեծ օգուտ մնաց՝ ավտոմատը 21 վայրկյանում եմ քանդում- հավաքում, մի քանի անգամ էլ կրակել եմ»։

Եթե առաջին ֆիլմում Իննան մարմնավորում էր սահմանամերձ գյուղում ապրող սիրահարված աղջկա, երկրորդ ֆիլմում իր կերտած հերոսուհին տրամագծորեն տարբերվում է։ Դերասանուհին չի ցանկանում կերպարներից որևէ մեկն առանձնացնել։ Ասում է` հետաքրքիր է յուրաքանչյուր կերպար, որը խաղում է։ Կարծում է` անհետաքրքիր կերպար չկա, ամեն կերպարի մեջ կարելի է համ ու հոտ ավելացնել. «Սխալ կլինի որոշել, թե որ կերպարն է ավելի հետաքրքիր։ Եթե ռեժիսորն ու պրոդյուսերը հարմար են գտնում, որ ես կարող եմ այս կամ այն, կամ էլ արդարացնել և՛ այս, և՛ այն կերպարները, շատ քիչ հավանական է, որ կերպարն ինձ համար կարող է անհետաքրքիր լինել»։ Ֆիլմի շարունակության դեպքում  հանդիսատեսը, տեսնելով նույն դերասանին, ակնկալում է կերպարի շարունակություն։ Իննան վստահ է` կերպարային ասոցացիաներ չեն լինի։ «Կերպարներն ինքնին տարբեր են, ես էլ իմ հերթին փորձել եմ ամեն կերպ Շուշանիկին զատել Մանեից։ Այս ժամանակահատվածն ինձ համար բավականին շահարկային է դերասանական խաղի տեսանկյունից։ Այժմ եթեր է հեռարձակվում «Էլենի օրագիրը», մարտի 12-ից եթերում «Սահմանին 1»-ն է, որտեղ Շուշանիկին եմ մարմնավորում, իսկ ապրիլի 2-ից եթերում կլինի «Սահմանին 2»-ը, որտեղ արդեն Մանեն եմ։ Թե՛ ինձ, թե՛ հեռուստադիտողի համար ստուգիչ փորձ է՝ ինձ միանգամից 3 կերպարներում տեսնելու։ Ամեն կերպարին յուրովի եմ մոտեցել, չնայած ամեն անգամ նայելիս թե՛ Շուշանի, թե՛ Էլենի վրա անընդհատ շտկումների տեղ եմ տեսնում, բայց, ըստ իս, կերպարները ստացված են։ Մանեին մարմնավորել եմ, բայց դեռ չեմ դիտել. անհամբեր եմ... չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հեռարձակման օրերն եմ հաշվում»,– ոգևորությամբ ասաց Իննան։ Դերասանները մեծ ոգևորությամբ են խոսում «Սահմանին» ֆիլմում մասնակցության մասին` նշելով, որ տարբերվում էր աշխատանքի որակով։ Իննան շեշտեց, որ սիրում է յուրաքանչյուր նախագիծ, որտեղ ներկայանում է, սակայն «Սահմանին»–ից մեծ սպասելիքներ ունի։
Մանրամասները  կարդացեք  այստեղ՝ http://life.tert.am

Դիտվել է 1555 անգամ

online-tv.am

Լրահոս