loading...

Չելյաբինսկում ավտոմեքենայում գտել են Հայաստանի քաղաքացու և նրա 2 տարեկան որդու դիերը. 1in.am

12:59 30.05.2017

1in.am-ը  գրում ՝ Չելյաբինսկում իրավապահ մարմինների աշխատակիցները Շահումյան փողոցում հայտնաբերել են ավտոմեքենա, որում հայտնաբերել են Հայաստանի 46-ամյա քաղաքացու և նրա երկու տարեկան որդու դիերը:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, մահացածի քաղաքացիական կինը ամուսնու և երեխայի կորելու հարցով ոստիկանություն էր դիմել դեռ մայիսի 1-ին: Մայիսի 17-ին քրեական գործ է հարուցվել «երկու անձանց սպանություն» հոդվածով:

«Ապակիները մգեցված էին, ուստի ոչ մեկ չէր տեսել՝ ինչ կա ներսում: Տղամարդու և երեխայի աճյունները հայտնաբերվել են ավտոմեքենայի հետևի նստատեղին: Բռնի սպանության հետքեր չկան»,-ասել է Չելյաբինսկի քննչական բաժնի ղեկավար Իգոր Միտրոխինը:

Նշվում է նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է սինթետիկ թմրանյութ հիշեցնող նյութ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու և երեխայի մահվան պատճառը պարզելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/

Դիտվել է 1935 անգամ

online-tv.am

Լրահոս