loading...

CNN-ը հրապարակել է Թրամփի և Ալիևի նախկին փեսայի հանդիպման տեսագրությունը

13:30 13.07.2017

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարներ հայր եւ որդի Արազ եւ Էմին Աղալարովների հանդիպման տեսագրությունը: Նշենք, որ 37-ամյա Էմին Աղալարովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախկին փեսան է՝ Լեյլա Ալիեւայի նախկին ամուսինը. նրանք բաժանվել են 2015 թվականին:

Թրամփի եւ հայր ու որդի Աղալարովների հանդիպումը կայացել է 2013թ. հունիսի 15-ին՝ Լաս Վեգասում: Կադրերից մեկում Դոնալդ Թրամփն Աղալարովներին անվանում է «Ռուսաստանում ամենահզոր ու հարուստ մարդիկ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Ագալարովը հայտնվել է Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի կապերի շուրջ սկանդալում։ Դոնալդ Թրամփ կրտսերը հայտնել է, որ հենց Էմին Ագալարովն է կազմակերպել ռուս իրավաբանի հետ հանդիպումը, որն իբրեւ վարկաբեկող տեղոկություն ուներ Հիլարի Քլինթոնի մասին։
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://news.am/arm/news/400088.html

Դիտվել է 639 անգամ

online-tv.am

Լրահոս