loading...

Դադարեցվել է ավստրիական շարժիչների առաքումը թուրքական մարտական անօդաչուներին

16:25 26.10.2020


 

Bombardier-ի Վերին Ավստրիայի Rotax դուստր ձեռնարկությունն արձագանքել է թուրքական մարտական Bayraktar TB2 ​​անօդաչու թռչող սարքերի համար ավստրիական շարժիչների առաքումը դադարեցնելու կոչին՝ գրում է derstandard-ը:

Նման պահանջ ներկայացրած ցուցարարները պատճառաբանել են, որ ավստրիական շարժիչներով անօդաչուները թուրքական բանակն օգտագործում է նպատակաուղղված սպանությունների համար ինչպես Քրդական աշխատավորական կուսակցության և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
նյութի աղբյուր՝https://www.1lurer.am/hy/2020/10/26/%D4%B4%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A5%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A1%D5%BE%D5%BD%D5%BF%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B6%D6%85%D5%A4%D5%A1%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6/345092

Դիտվել է 371 անգամ

online-tv.am

Լրահոս