loading...

Դաժան սպանություն Գյումրիում․ տունը թալանելու նպատակով 22-ամյա երիտասարդի են սպանել. Aravot.am

08:00 18.05.2017

Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր գիշեր ժամը 01․00-ի սահմաններում Գյումրու Կամոյի փողոցի 71 ա շենքի 3-րդ բնակարանում հայտնաբերել են նույն բնակարանի բնակիչ, 1994 թվականին ծնված Արթուր Աշոտի Հարությունյանի դին։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, երիտասարդի դին հայտնաբերվել է գլխի շրջանում բութ առարկաների բազմաթիվ ներգործությամբ։ Իսկ տունը եղել է խառնված վիճակում։

Հարուցվել է քրեական գործ սպանություն կատարելու փաստի առթիվ, որը զուգորդվել է ավազակային հարձակմամբ։

«Կատարված դեպքի վայր զննության արդյունքները վկայել են առ այն, որ առկա են ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։ Իմ հանձնարարությամբ նշված հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», -ասել է  դատախազը։

 

…Երիտասարդը բնակվել է մոր հետ, քույրը ուսանողուհի է Երևանում։ Մայրը մի քանի օրով գնացել է քրոջ մոտ, զանգահարել է, սակայն տղան հեռախոսազանգերին չի պատասխանել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 1720 անգամ

online-tv.am

Լրահոս