Դաժան ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. առևանգված աղջկա հետևից գնալիս Ford-ի վարորդը վթարի է ենթարկվել. կա 2 զոհ, 2 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:19 27.02.2018
shamshyan.com-ը գրում է Այսօր՝ փետրվարի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 40-ամյա Աղասի Գևորգյանը իր վարած Ford մակնիշի 55 AM 755 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, վարորդի համագյուղացի, 69-ամյա Ջուլիետա Գևորգյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 42-ամյա Սարգիս Ֆիդանյանը, 37-ամյա Լալա Կիրակոսյանն ու վարորդ Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից Ս. Ֆիդանյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և դրսում հայտնված մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Մանրամասները այստեղ՝ http://shamshyan.com/
Տես նաև՝
- Չինաստանը նախատեսում է դյուրացնել իր շուկային հասանելիությունը
- Այս բաղադրատոմսերով ձվարանի կիստան,արգանդի միոման և անգամ ֆիբրոման կանհետանան առանց վիրահատական միջամտության
- Երևանում. թալանել են Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով խոշոր չափի գումար
- Տեսահոլովակի պրեմիերա. Սեւակ Ամրոյան-«Յարխուշտա»
- Ավազակային հարձակում Երեւանում. դաժան ծեծի է ենթարկել կին գանձապահին, դրամարկղից հափշտակել 1 մլն դրամ ու փախել
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում. փետրվարի 27-ին. /news.am
-
Երևանում վթարի են ենթարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները. ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա երիտասարդը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ 32-ամյա տղամարդը Lexus-ի մեջ իրեն հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել
-
Արմավիրի աղբանոցում նորածնի դի է հայտնաբերվել
-
Ծնվել է դերասան Նիկոլայ Եղիազարյանի առաջնեկը. ինչ անուն են տվել ծնողները երեխային
-
Կոտրվածքներով դուրս գրված 81-ամյա պապիկը մահացել է հիվանդանոցի պատի տակ. 1in.am
-
Երկրաշարժ Վայոց ձորի մարզում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ
-
Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. 30–ամյա վարորդը Nissan-ով բախվել է գովազդային վահանակի երկաթե հենասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր, մահացածն ու վիրավորը փեսա և աներորդի են
-
33-ամյա արարատցին իր 4 երեխաների մորը խոշտանգելով «զվարճացել է»՝ ստիպել է, որ կինը ժավել խմի ու մեռնի. 1in.am
-
Աբովյանի «գաի պոստի» մոտ վրաերթի ենթարկված 22-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Շիրակի մարզում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
-
Ինքնասպանություն Արմավիրի մարզում. տղամարդը տան բակում հրացանով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին
-
Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. ոստիկաններն ու փրկարարները ջրանցքում հայտնաբերել են որոնվող երեխայի դին
-
Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը չիմանալով, որ նա իր կողքին նստած է . Շաաատ հուզիչ ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Արտակարգ դեպք Երևանում. Հրազդան գետից ջրասուզակները դուրս են բերել «Ռոսիա» առևտրի կենտրոնի անվտանգության 26-ամյա աշխատակցի դին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 34-ամյա հայրը դիմել է Ոստիկանություն և հայտնել. Էջմիածնի բժիշկների պատճառով իր նորածին տղան մահացել է
-
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղում այրվող տանը հրշեջները հայտնաբերել են 61-ամյա տղամարդու մոխրացած դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Լիլիթ Հովհաննիսյանի նոր հիթային ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ.
-
Արմենչիկի և Արման Հովհաննիսյանի նոր ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ. «Հայ աղջիկներ»
-
«Կապաքինվեմ՝ քիչ մնաց». Գարիկ Պապոյանը վերականգնողական կենտրոնից նոր ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ է հրապարակել