loading...

Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Mitsubishi-ն 90 մետր գահավիժել է անդունդը. անչափահաս տղաներից մեկը տեղում մահացել է, երկուսի կյանքի համար բժիշկները պայքարում են.

12:54 18.03.2018

/shamshyan.com-ը  գրում  է   /Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 811 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լուսակերտի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 90 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Օպերատիվ են գործել նաև Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին քաղաքացիները, փրկարաներն ու ոստիկանները հայտնաբերել են մեքենայից դուրս շպրտված: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոտիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծատայողները: Դեպքի վայր է ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ մարզային քննչական վրաչության պետ Մհեր Վադանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 1326 անգամ

online-tv.am

Լրահոս