loading...

Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. 30–ամյա վարորդը Nissan-ով բախվել է գովազդային վահանակի երկաթե հենասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր, մահացածն ու վիրավորը փեսա և աներորդի են

16:51 25.02.2018

shamshyan.com-ը  գրում  է  /Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ , 30-ամյա Ռոման Մուրադյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում իր վարած Nissan Tiida մակնիշի 35 GA 723 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե գովազդային վահանակի հենասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Մուրադյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Երևան քաղաքի Աջափնյակ 1-ին նրբանցքի բնակիչ, 37-ամյա Արթուր Վարդանյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափախվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տրգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարոթյունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1638 անգամ

online-tv.am

Լրահոս