loading...

Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. ոստիկաններն ու փրկարարները ջրանցքում հայտնաբերել են որոնվող երեխայի դին

15:04 25.02.2018

/shamshyan.com-ը  գրում  է  /Դաժան և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ից ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Սևան Քոչարյանի), ոստիկանության Արտաշատի բաժնի (բաժնի պետ Արթուր Հովհանիսյանի), Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության (վարչության պետ Արմեն Ամիրջանյան), Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչներով՝ գյուղապետ Աշոտ Թարվերդյանի գլխավորությամբ, մի քանի ժամ է, որոնողական աշխատանքներ էին կատարում՝ հայտնաբերելու համար նույն գյուղի բնակիչ, 2,5–ամյա Սուրեն Խուդոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը երեկոյան նկատել է, որ տղան չկա, և ահազանգել է գյուղապետին, վերջինս էլ՝ իրավապահ մարմիններին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ երեխան հայտնաբերվել է գյուղի ջրանցքում՝ մահացած վիճակում:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 3361 անգամ

online-tv.am

Լրահոս