loading...

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Կոտայքի մարզում. հայտնաբերել են 1.5 ամիս առաջ անհայտ կորած, սպանված 56-ամյա կնոջ և 53-ամյա տղամարդու դիերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

11:48 02.11.2017

/shamshyan.com-ը  գրում  է  Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), Ոստիկանության Հրազդանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գրիգորյանի), Ոստիկանության Զորքերի ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածից դեպի մոտ 4 կմ գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 2 դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիերը կապված էին պոլիէթիլենային տոպրակով և գրեթե 1 ժամից ավել պահանջվեց, մինչև ոստիկաններն ու քննիչները կարողացան դիերի վրայից հեռացնել հողաշերտը և դուրս բերել դրանք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։ Նրանց հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի մարզի ոստիկանապետ Ռ. Կիրակոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էին օպերատիվ-քննչական խմբեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց անհետացման գործով Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով։ Տեղում աշխատող դատաբժիշկը հայտնեց, որ դիերը ամբողջովին գտնվում են նեխած վիճակում և անհրաժեշտ է, որպեսզի դիերը տեղափոխվեն դիահերձարան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանվածների բարեկամներն ու հարևանները, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսելուց, ասում էին. «Սեպտեմբերի 18-ից ոստիկաններն ու քննիչները ման են գալիս, ասե՞ղ էին, որ ընկել էին դեզի մեջ, չէին կարողանում գտնել»;
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 4488 անգամ

online-tv.am

Լրահոս