loading...

Դեռահասը բռնաբարել է 84-ամյա կնոջը

18:13 16.10.2017

Ավստրալիայի ոստիկանությունը որոնում է 15-ամյա Կլայվ Սիդնեյ Հարթին, ով բռնաբարել է 84-ամյա կնոջ։ Թոշակառուն դեռահասի կողմից իր իսկ տանը հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 13-ին։
Արևմտյան Ավստրալիա նահանգի ոստիկանությունը դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել անչափահաս հանցագործին գտնելու հարցում։ Հարթի զոհին տեղափոխել են հիվանդանոց, ուր նա անցկացրել է մեկ գիշեր։
Հաղորդվում է, որ հանցագործը լուրջ վնաս չի հասցրել տարեց կնոջ ֆիզիկական առողջությանը։ Ներկա դրությամբ կինը վերականգնում է տանը։ Ոստիկանությունը խոստացել է արագ գտնել հանցագործին։
Նյութի աղբյուր՝ http://paninfo.am/

Դիտվել է 1548 անգամ

online-tv.am

Լրահոս