loading...

Դիկլnֆենակը մաhացու վտանգավnր են hամարել. /medicine.news.am

12:20 06.09.2018

Դիկլոֆենակը կարող է 50 տոկոսով մեծացնել մահացու հիվանդությունների հավանականությունը, ցույց է տվել դանիացի գիտնականների հետազոտությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal բժշկական ամսագրի կայքում:

Հետազոտությունն ընդգրկել է Դանիայի 46-49 տարեկան 6,3 մլն բնակիչների: Նրանց բաժանել են 3 խմբի, կախված սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունից՝ ցածր, միջին եւ բարձր: Հետազոտության ընթացքում մասնագետները սերտ կապ են հայտնաբերել դիկլոֆենակի կիրառման եւ տարբեր սիրտ-անոթային խնդիրների միջեւ, մասնավորապես՝ առիթմիայի, իշեմիկ կաթվածի, սրտային անբավարարության եւ սրտի նոպայի: Ըստ որում՝ նման բարդություններ են նկատվել դեղի օգտագործման արդեն երեսունօրյա ժամանակահատվածում: Բացասական արդյունք է նկատվել նաեւ նրանց մոտ, ովքեր ընդունել են դեղամիջոցի փոքր դոզաներ:

Գիտնականները համեմատել են նաեւ սրտային հիվանդությունների առաջացման հաճախակիությունը այն հիվանդների շրջանում, ովքեր ընդունել են դիկլոֆենակ եւ այլ ցավազրկողներ: Արդյունքում պարզվել է, որ դիկլոֆենակ ընդունող դանիացիները միջինը սրտի մեկ նոպա ավելի են ունեցել, քան նրանք, ովքեր գործածել են իբուպրոֆեն կամ նապրոկսեն: Դրանից բացի, ցավազրկման համար դիկլոֆենակ օգտագործած հիվանդները երեք անգամ ավելի հաճախ են տառապել սրտային հիվանդություններով, քան պարացետամոլ գործածողները:
Նյութի աղբյուր՝ https://medicine.news.am

Դիտվել է 1181 անգամ

online-tv.am

Լրահոս