loading...

Ջիվան Գասպարյանը «պատահաբար» հայտնվել է Տարոն Մարգարյանի քարոզարշավին. 1in.am

17:56 02.05.2017

Բանկի և որոշ ընկերների օգնությամբ արվեստի դպրոց կբացվի, դա ոչ թե բիզնեսի նպատակով է, այլ այնտեղ որբ երեխաներ կհաճախեն. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:

Ջիվան Գասպարյանն այսօր «պատահաբար» էր հայտնվել Տարոն Մարգարյանի՝ Դավիթաշենում իրականացվող քարոզարշավին. «Ես պատահական եմ եկել, ընկերոջս տուն էի եկել, տեսա հավաքված են, եկանք ընկերոջս հետ:

Նա գովեստի խոսքեր հնչեցրեց գործող քաղաքապետի գործունեության վերաբերյալ: «Էդ աշխատանքը չգնահատվող է, կարծում եմ՝ շատ բարձր մակարդակով, հրաշալի քաղաքապետ ունենք»,- նշեց վարպետը:
Նյութի աղբյուր՝ 1in.am/

Դիտվել է 807 անգամ

online-tv.am

Լրահոս