loading...

Դստեր հետ ինքնասպան եղած կնոջ նախկին ամուսինն աղանադավորակա՞ն է եղել.կինը փորձել է հաշտվել

18:09 16.02.2018

/armtimes.com/-ը գրում  է  «Հայկական ժամանակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել Դավթաշենի կամրջից մոր եւ դստեր նետվելու մասին:

Ինչպես պարզվեց ՔԿ հաղորդագրությունից, դեպքի օրը՝ 37-ամյա Գայանե Հարությունյանը դստեր՝ Անահիտի հետ այցելել է «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա վերցրել եւ դուրս եկել: Մեզ հայտնի դարձավ, որ այդ ընթացքում մայրը երեխային տարել է նաեւ պիցցայանոցի խաղասրահ, ժամանակ անցկացրել դստեր հետ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երեխայի հայրական կողմը աղանդավորական է եւ մայրը՝ Գայանեն, փորձել է դստերը ետ պահել նրանց հետ շփումներից: «Ես չեմ թողնի, որ երեխաս իրենց հետ մեծանա, կդարձնեն սեկտայի անդամ»,- հարազատներին ասել է Գայանեն:

Գայանեն փետրվարի 13-ին աշխատանքից եկել է տուն ժամը 18:00-ի սահմաններում ասել է՝ երեխայի հետ իջնում եմ խանութ, գամ, ու չի եկել: Նույն օրը՝ ժամը 22:25-ի սահմաններում մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել մոր եւ դստեր կորելու մասին: Ապա ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին են գնացել Գայանե Հարությունյանի ծնողները: Պարզվեց, որ մայրը դստեր հետ ինքնասպանություն է գործել անհետանալու օրը՝ փետրվարի 13-ին, պարզապես նրանց դիերը հայտնաբերել են երկու օր անց:

Մեր տեղեկություններով, Գայանե Հարությունյանը ամուսնալուծվել է 8 տարի առաջ, սակայն այս տարեսկզբին փորձել է հաշտվել ամուսնու հետ, բայց ամուսինը չի համաձայնվել:

Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://armtimes.com/

Դիտվել է 2881 անգամ

online-tv.am

Լրահոս