loading...

Ձեր մազերը կսկսեն խելահեղորեն աճել, իսկ տեսողությունը կլավանա, եթե ուտեք 3 թեյի գդալ այս հրաշք խառնուրդից

17:38 20.07.2017

/bestinfo.am-ը  գրում է  Մազաթափությունից տառապող մարդկանց համար թանկարժեք ու խիստ կոնկրետ մթերքներից ու բուժարարություններից  օգտվելը  հանապազօրյա խնդիր է։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր տղամարդիկ ու կանայք ունեն այս խնդիրը, որը հիմնականում կապված է ծերության և ժառանգականության հետ։  Դա կարող է նաև երկաթի, վիտամին H-ի (բիոտին, B7) անբավարարության,  սիֆիլիսի, մաշկային հիվանդությունների, աուտոիմունային խախտումների, քիմիաթերապիայի և այլ ճառագայթային բուժարարությունների և հորմոնալ  անհավասարակշռության հետևանք լինել։ Մյուս կողմից, ժամանակի ընթացքում մարդիկ սկսում են տեսողական խնդիրներ ունենալ։  Չնայած դա տարածված խնդիր է հատկապես տարեցների համար, բայց երիտասարդներն էլ պաշտպանված չեն դրանից։ Վիճակը կարող է շտկվել բնական միջոցների օգնությամբ։ Ի՞նչ կասեք, եթե ասենք, որ դուք կարող եք բուժել տեսողությունն ու մազաթափությունը մեկ բնական միջոցով, որը կկանգնեցնի մազաթափությունը, կնպաստի մազերի աճին և կլավացնի տեսողությունը։ Նաև ձեզ կազատի ճերմակ մազերից։

Բաղադրությունը․ 200 գրամ կտավատի ձեթ 4 կիտրոն 1 կգ մեղր 3 փոքր պճեղ սխտոր   Պատրաստման եղանակը Նախ մաքրեք սխտորը և բլենդերում հարեք կիտրոնի հետ, մինչև միասեռ զանգված դառնալը։ Հետո լցրեք կտավատի սերմերի ձեթն ու մեղրը և նորից խառնեք։ Այնուհետև խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում։ Ուտելուց կես ժամ առաջ կերեք 1 թեյի գդալ այս խառնուրդից՝ օրը 3 անգամ։  Անպայման փայտե գդալ օգտագործեք։   Կտավատի ձեթի առավելությունները Կտավատի ձեթը Օմեգա-3 ճարպաթթուների բնական աղբյուր է, որոնք սնուցում են մազապարկիկները և խթանում աճը։ Բացի դրանից, կանխարգելում է բորբոքումները, մազաթափությունը, թեփոտումը և գլխի ու մազերի այլ անհանգստացնող վիճակներ։ Մյուս կողմից, այն պարունակում է լինոլաթթու։ Ապացուցված է, դրա անբավարարության դեպքում աչքի ցանցաթաղանթի համար ավելի շատ ժամանակ է պահանջվում արտացոլման ռեակցիայից հետո, և տեսողությունը վատանում է։ Իսկ կտավատի ձեթը պարունակում է բավական շատ լինոլաթթու և քիչ ճարպ, ուստի լավացնում է տեսողությունը և օգնում ազատվել արյան մեջ ճարպի պարունակությունից ու ավելորդ քաշից։ Ավելին, այն շատ սննդային մազաթելեր է պարունակում, որոնք լավացնում են տեսողությունը։   Սխտորի առավելությունները Սխտորն արտակարգ օգտակար է մազաթափության դեպքում։ Սխտորի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազերի աճին, նվազեցնում ճաղատ կետերը։ Բացի դրանից, սխտորը պարունակում է ծծումբ ու սելենիում, որոնք ամրացնում են մազարմատների կառուցվածքն ու ամրացնում մազերը։ Ուզում ենք հիշեցնել, որ այս հրապարակումը միայն տեղեկատվական բնույթ ունի և չի հավակնում որպես ախտորոշում կամ բուժման ծրագիր լինել ցանկացած մարդու համար։  Սա չի կարող փոխարինել բժշկական խորհրդատվությանը։
Նյութի աղբյուր՝ http://bestinfo.am/
 

Դիտվել է 11534 անգամ

online-tv.am

Լրահոս