loading...

Ձեռքերը կոշտանում են ու չորանո՞ւմ. կարդացեք սա

20:43 08.10.2017

Fithacker.ru-ն գրում է, որ ձեռքերի չորության պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում.

չոր օդ
սառը և չոր եղանակ
ցածր խոնավություն
արևի ազդեցություն
աշխատանք քիմիական նյութերի հետ
սխալ խնամք
ձեռքերի մաշկի անբավարար չափով խոնավեցում
մաշկային հիվանդություններ, այդ թվում՝ փսորիազ, էկզեմա
ալերգիա։
Ձեռքերի մաշկի չորությունից ազատվելու համար կարող եք օգտագործել այս բնական միջոցները։

1. Յուղով մերսում։ Չոր ձեռքերը կարող եք մերսել ձիթապտղի, կոկոսի և ցանկացած այլ յուղով։ Յուղը մի փոքր տաքացրեք, ձեռքերը մերսեք 5-10 րոպե։ Կրկնեք սա ամեն օր։ Մի քանի օր անց արդեն կնկատեք դրական արդյունքը։ Երբ ձեռքերի չորությունն անցնի, կարող եք այն յուղով մերսել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ՝ 1-2 րոպե։

2. Ձիթապտղի յուղ և շաքար. բաղադրիչներ

1-2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
1-2 գդալ շաքարավազ։
Պատրաստման եղանակը։ Հավասար քանակով շաքար և ձիթապտղի յուղ խառնեք։ Շրջանաձև շարժումներով քսեք ձեռքերին։ Թողեք մի քանի րոպե, լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

3. Սերուցքը՝ ձեռքերը փափկեցնելու համար. բաղադրիչներ

2 թեյի գդալ սերուցք
2 ճաշի գդալ սիսեռի ալյուր։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բաղադրիչները, քսեք ձեռքերին, թողեք 15 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

4. Քաղցր միջոց՝ ձեռքերը փափկեցնելու համար. բաղադրիչներ

1-2 թեյի գդալ մեղր
կես թեյի գդալ ձիթապտղի յուղ
մի քանի կաթիլ կիտրոնի հյութ՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք ձեռքերին, թողեք 15-20 րոպե։ Լվացեք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

5. Վարսակի փաթիլների ալյուրով սկրաբ՝ չոր ձեռքերի համար. բաղադրիչներ

2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
1 թեյի գդալ մեղր
կիտրոնի հյութ՝ ըստ ցանկության
ջուր՝ ըստ անհրաժեշտության։
Պատրաստման եղանակը։ Խառնեք վարսակի փաթիլների ալյուրը, մեղրն ու կիտրոնի հյութը։ Ավելացրեք մի փոքր ջուր, խառնեք։ Ստացված պաստան քսեք ձեռքերին, թողեք մի քանի րոպե։ 5-10 րոպեի ընթացքում մերսեք ձեռքերը։ Լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-3 անգամ։

6. Ալոէ վերան՝ ձեռքերի համար։ Կտրեք ալոէի տերևը, առանձնացրեք գելը, քսեք ձեռքերին։ Թողեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, չորացրեք ձեռքերը։

7. Բանանը՝ ձեռքերը փափկեցնելու համար. բաղադրիչներ

լավ հասած 1 կամ 2 բանան
1 թեյի գդալ մեղր՝ ըստ ցանկության
1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։
Պատրաստման եղանակը։ Տրորեք բանանը, ավելացրեք մեղրն ու ձիթապտուղը։ Քսեք ձեռքերին, թողեք 20-30 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։

8. Խնձորի քացախը՝ կոշտացած մաշկի համար։ Եթե ձեռքերը չափից շատ են չորացել, կարող եք խնձորի քացախ օգտագործել։

Բաղադրիչներ

1 բաժակ քացախ
2-3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
2 բաժակ տաք ջուր։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք տարայում, ձեռքերը դրանում թողեք 10-15 րոպե։ Չորացրեք ձեռքերը, խոնավեցնող կրեմ քսեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։

9. Վիտամին E-ի յուղ։ Յուղը քսեք ձեռքերին, մերսեք մի քանի րոպեի ընթացքում, մինչև յուղը ներծծվի մաշկի մեջ։ Կրկնեք օրվա ընթացքում 2-3 անգամ։

10. Կոկոսի յուղ, կակաո, նուշ. բաղադրիչներ

1/3 բաժակ կոկոսի յուղ
1/4 բաժակ նշի, գետնանուշի կամ ձիթապտղի յուղ
1 բաժակ կակաոյի կամ ժոժոբայի յուղ
1/8 բաժակ մեղրամոմ
1 ճաշի գդալ մեղր
3-4 կաթիլ եթերային յուղ
վիտամին E-ի յուղ։
Պատրաստման եղանակը։ Խառնեք կոկոսի յուղն ու այն եթերային յուղը, որն ընտրել եք։ Ավելացրեք մեղրամոմը։ Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա։ Ավելացրեք վիտամին E-ի յուղը։ Լավ խառնեք, թողեք սառչի, պահեք սառնարանում։ Օգտագործեք օրվա ընթացքում 1-2 անգամ։

11. Կերակրի սոդան՝ չոր ու կոշտ ձեռքերի համար. բաղադրիչներ

2 թեյի գդալ սոդա
2 թեյի գդալ մեղր
2 թեյի գդալ կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները։ Ձեռքերը լվացեք տաք ջրով և օճառով, չորացրեք։ Կրեմը քսեք ձեռքերին, թողեք 10-12 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Չորացրեք ձեռքերը, խոնավեցնող կրեմ քսեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Դիտվել է 1097 անգամ

online-tv.am

Լրահոս