loading...

Ձյուն. բուք, ձնախառն անձրև. ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով

16:23 20.11.2017

Նոյեմբերի 21-ին Շիրակում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, 22-23-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-ին նաև նախալեռնային շրջաններում  սպասվում են տեղումներ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:
 
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
 
Օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 10-15 աստիճանով:
 
 Երևան քաղաքում՝
 
21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
 
 Երևան քաղաքի նոյեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   20.60C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -8.10C (1989 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   5.60C
Նյութի աղբյուր՝ http://nt.am/am/news/247089/

Դիտվել է 2827 անգամ

online-tv.am

Լրահոս