loading...

Ձնախառն անձրևը կփչացնի գարնանային տրամադրությունը. եղանակի տեսություն

18:34 12.03.2018

Հայաստանում առաջիկա օրերին եղանակը փոփոխական կլինի։
Հայաստանի տարածքում հաջորդ շաբաթվա կեսին ձնախառն անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Մարտի 12- 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանց տեղումների եղանակ կլինի: Մարտի 14-ի օրվա երկրորդ կեսից, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ձնախառն անձրև կտեղա հանրապետության մի շարք շրջաններում, մասնավորապես` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Վայոց Ձորում, Արագածոտնում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում մարտի 12-ից 14-ի գիշերը, 15-ի ցերեկը տեղումներ չեն լինի, 14-ին օրվա երկրորդ կեսին, 15-ի գիշերն անձրև կտեղա։

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am/

 

Դիտվել է 2311 անգամ

online-tv.am

Լրահոս