loading...

Եղունգները կրծող մարդիկ յուրահատուկ են. սենսացիոն բացահայտում

20:57 03.10.2017

/blognews.am   Վիճակագրությունը փաստում է, որ մեծահասակների 33%-ը շարունակում է եղունգները կրծելու մանկական սովորույթը մինչև ծերություն: Մարդկանցից շատերը դա համարում են սթրեսը հաղթահարելու կամ դժվարին իրավիճակից դուրս գալու միջոց: Դա, իհարկե, ճիշտ է, բայց ամբողջովին չի բացատրում երևույթը: 

Ամերիկացի հոգեբանների կարծում են, որ եղունգները կրծելու սովորույթը կարող է նշանակել, որ դուք պերֆեկցիոնիստ եք:

Ժամանակակից հոգեբանությունը պերֆեկցիոնիզմը բացատրում է հետևյալ կերպ. «Սեփական ձեռքբերումների և հայացքների անվերջ վերլուծություն, ինչը հաճախ ուղեկցվում է ընկճախտով»: Հետազոտողները երկու հակասող վարկածներ են մեջբերում եղունգները կրծելու վերաբերյալ: Առաջին դեպքում դուք սկսում եք կրծել եղունգները, որպեսզի բացասական զգացումների թողած ազդեցությունը մեղմացնեք: Երկրորդ դեպքում դա կարող է պայմանավորված լինել ձեր անհանգստությամբ, հոգնածությամբ և հիասթափությամբ: Հետազոտությունները ցույց են տվել, որ եղունգները կրծելու սովորույթն ավելի հաճախ պայմանավորված է ոչ թե սթրեսով կամ հոգնածությամբ, այլ հիասթափվածությամբ և հուզվածությամբ: Այդ պատճառով էլ ուսումնասիրությունների արդյունքում հաստատվեց կապը այդ վնասակար սովորության և պերֆեկցիոնիզմի միջև: 
Նյութի աղբյուր՝ http://blognews.am/

Դիտվել է 3797 անգամ

online-tv.am

Լրահոս