loading...

«Ելքը» բոյկոտել է Սերժ Սարգսյանի ու կաթողիկոսի ելույթը, խմբակցության նիստ է անցկացնում

07:54 18.05.2017

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ առաջին նիստն է: «Ելք» դաշինքը բոյկոտել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի ելույթը: Այս պահին դաշինքը խմբակցության նիստ է անցկացնում, որին Էդմոն Մարուքյանը չէր մասնակցում: Մեր հարցերին, թե ինչու են բոյկոտում նիստը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ խմբակցության ղեկավարին հարցնենք: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ խմբակցության նիստից հետո հայտարարություն կանի: Մեր հարցին՝ ինչքա՞ն կտեւի ձեր նիստը՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց մոտ 1 ժամ: Հայտնի է, որ ճիշտ այդքան էլ տեւելու է Սերժ Սարգսյանի ելույթը: Իսկ թե ինչու Էդմոն Մարուքյանը չի մասնակցում՝ նա ասաց, որ ինտրիգ չփնտրենք, պարզապես իր ելույթին է պատրաստվում: Տպավորություն էր, որ «Ելքը» ոչ թե խմբակցության նիստ է անցկացնում, այլ այսպես ասած «ոտքը կախ» է գցում, մինչեւ նախագահի ելույթը ավարտվի եւ գնան նիստի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ Լուսանկարում` Ելքի նիստը՝ այս դռների հետեւում: 

Ամբողջական հոդվածը ՝ http://www.aravot.am/2017/05/18/886310/ 

 

Դիտվել է 578 անգամ

online-tv.am

Լրահոս