loading...

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

20:11 26.10.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ «Ինչպես Ֆրանսիայում են ասում՝ մի գնեք թուրքական ապրանքներ, այնպես էլ ես եմ իմ ժողովրդին կոչ անում՝ չգնել ֆրանսիական ապրանքներ», - այսօր ելույթ ունենալով Անկարայում ասել է Էրդողանը։

Նա նաև ասել է, թե իսլամաֆոբիան Թուրքիան դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր, դրա դեմ պայքարի պատասխանատվությունը դնելով ԵՄ ինստիտուտների վրա։

«Եվրոպայի խորհուրդն արդեն չի կարող անտեսել իսլամաֆոբիան», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
նյութի  աղբյուր՝https://www.azatutyun.am

Դիտվել է 329 անգամ

online-tv.am

Լրահոս