loading...

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը երեք նոր անդամ ունի. ԿԸՀ-ն հրապարակեց անունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am

16:19 24.05.2018

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ մայիսի 24-ի արտահերթ նիստում հրապարակեց, թե ովքեր են Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամները:

Նշենք, որ Երեւանի ավագանու «ելք» խմբակցությունից Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, նրա փոխարեն ավագանու անդամ է դարձել «Ելք»-ի ցուցակի հաջորդ անդամ Վիկտոր Ենգիբարյանը:

ՀՀ փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանի փոխարեն «Ելք» խմբակցության անդամ է դարձել «Ելք»-ի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանը, իսկ ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանին փոխարինել է ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ով ընտրվել է ԱԺ պատգամավոր, նրա հարցն այսօր ԿԸՀ-ն չքննարկեց, քանի որ Երեւանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից դիմումը միայն այսօր է ստացել:

Նշենք , որ այսօր՝ մայիսի 24-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://news.am

Դիտվել է 1687 անգամ

online-tv.am

Լրահոս