«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը երիտասարդ ընտանիքում ծնվել է հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18:24 04.05.2017
Առավոտյան ժամը 04։00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել Կարապետյանների ընտանիքի առաջնեկները՝ հնգյակ՝ 4 աղջիկ և1 տղա։ Փոքրիկները՝ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան գտնվում են գլխավոր բժիշկ Միքայել Մանուկյանի անմիջական հսկողության ներքո։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը հայտնեց, որ «Էրեբունի» հիվանդանոցի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հնգյակ է ծնվել. «Բազմաթիվ ծնունդներ են եղել մեզ մոտ՝ ծննդատանը, այդ թվում՝ եռյակներ, երկվորյակներ, ու հիմա երեխաներն ու նրանց մայրը գտնվում են մեր բժիշկների հսկողության տակ և առիթից օգտվելով՝ թե՛ իմ, թե՛ հիվանդանոցի ողջ բուժանձնակազմի կողմից շնորհավորում ենք ընտանիքի անդամներին»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխաների հայրը՝ 24-ամյա Վարդանը, ասաց. «Շոկի մեջ ենք, ճիշտն ասած։ Սկզբում գիտեինք, որ եռյակ է ծնվելու, հետո պարզվեց, որ հնգյակ է։ Մեծ անհամբերությամբ եմ սպասել։ Նաև չափազանց ուրախ եմ։ Բալիկներս առողջ են ծնվել, մայրիկի մոտ նույնպես ամեն ինչ լավ է։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում բժշկական կենտրոնի բոլոր այն բժիշկներին, ովքեր մեր կողքին են»։ Գ. Շամշյանի հետ զրույցում ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանն էլ, ով շուրջ 40 տարվա աշխատանքային փորձ ունի նշված բնագավառում, ասաց. «1980 թվականից սկսած՝ իմ աշխատանքային ողջ գործունեության ընթացքում առաջին դեպքն է, որ հնգյակ է լույս աշխարհ եկել։ Սա բացառիկ դեպք է։ Ունեցել ենք երկվորյակներ, եռյակներ, անցյալ տարի նաև քառյակ է ծնվել, բայց հնգյակի ծնվելու դեպքն առաջինն է»։
Մանրամասները այստեղ՝ http://shamshyan.com/
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Հերթական բռնությունը Գավառում. սկեսուրը դաժանորեն ծեծել է հարսին, գլուխը հարվածել սանհանգույցի պատին
-
Մենչի ավագ դուստրը թողարկել է հագուստի իր հավաքածուն. life.tert.am
-
Արտակարգ դեպք Գյումրիում. Գազի կաթսայի պայթյունի հետևանքով տան անդամները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
-
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Toyota Land Cruiser-ը հայտնվել է Որոտան գետում. քույր ու եղբայր մահացել են. կա 1 վիրավոր. shamshyan.com
-
Արտակարգ դեպք Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում. ժայռը փլուզվել ու լցվել է պահակակետի վրա. ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
-
Կրակոցներ Արարատի մարզում. մահափորձ է իրականացվել Նորաշենի գյուղապետի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com
-
Իտալական աղցան վարունգով և եգիպտացորենով . Արագ, համեղ և շատ հեշտ. /pressmedia.am
-
Հայ հայտնիների ճշգրիտ քաշն ու հասակը. life.tert.am
-
Կոնֆլիկտ եղավ մեր մեջ, Գրիշան ասաց` անխելք ես. Շողեր Թովմասյանը` սկանդալային դեպքի մասին. Asekose.am
-
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ. Նորո. «Կես կես»
-
ԻՆՉ Է ԱՐԵԼ ԴԻՄԱ ԲԻԼԱՆԸ ՈՐ ՑՆՑԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ կեցցես ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ
-
Ջիվան Գասպարյանը «պատահաբար» հայտնվել է Տարոն Մարգարյանի քարոզարշավին. 1in.am
-
Հայաստանում «զապադլոյի» մթնոլորտ է, սուտի գողական. Նիկոլ Փաշինյան. 1in.am
-
Ջազի մոլի սիրահարը պարում էր Կասկադի շենքերից մեկի տանիքի վրա
-
Նոր լուսանկարներ Արամ Ասատրյանի թոռնուհու շքեղ հարսանիքից. /life.tert.am
-
Ուշիի ոլորաններում. ալյուրով բարձված բեռնատարը կողաշրջվել է. փրկարարները վարորդի դին դուրս են բերում հատուկ տեխնիկայի գործադրմամբ.. shamshyan.com
-
Խոշոր հրդեհ Երևանում. բարձրահարկ շենքում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի կիլոմետր հեռավորությունից.ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com
-
Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը. որդու դիակը տեսնելուց հետո վախը մտել էր մեջը. Aysor.am
-
Ազատվեք փորի շրջանի և կոնքերի ճարպերից ընդամենը մեկ բաղադրիչի օգնությամբ
-
Ինչպես պատրաստել ՋԱԼԵԲԻ. Հնդկական քաղցրավենիքի բաղադրատոմս