Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են թոշակառու տատիկից 34 հազար դոլար հափշտակող ԱԻՆ-ի աշխատակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19:28 15.03.2018
shamshyan.com-ը գրում է Այսօր՝ մարտի 15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վաչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ բացահայտել են 1 օր առաջ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35 փողոցի 63 տանից կատարված առանձնապես խոշոր չափի գողության դեպքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն ու քննիչները՝ քննչական բաժնի պետի տեղակալ Վահան Մինասյանի և քննիչ Վանիկ Սեդոյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեպքի վայր են բերել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Ամասիա Այվազյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա քննիչի և ընթերակաների ներկայությամբ մատնացույց է անում, թե ինչպես է մտել նշված հասցեում բնակվող 79-ամյա Ռոզա Ավագյանի տուն և այնտեղից հափշտակել 34 հազար ԱՄՆ դոլար։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ տան մի քանի անկյուններ խուզարկելուց հետո Ա. Այվազյանը տան միջանցքում տեղադրված կոշիկների համար նախատեսված պահարանում է հայտնաբերել գումարը, որից հետո իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով հեռացել է գողության վայրից՝ գումարը պահելով մեքենայի նստատեղի տակ։ Նա ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել նաև գողոնը, որը քննիչը ընթերակաների ներկայությամբ առգրավեց։ Փաստի առթիվ քննիչ Վ. Սեդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 177 հդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 1.1 կետի հատկանիշներով։ Կասկածյալի նկատմամբ քննիչի կողմից խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած Ռ. Ավագյանն ասում էր. «Գոհ եմ, որ ոստիկաններն ու քննիչները մի քանի ժամվա մեջ հայտնաբերեցին գողին և գումարը։ Բայց սիրտս մղկտում ա ու ցավ եմ ապրում, որ գողություն անողը իմ տան անդամներից է եղել։ Նա ազատ ելումուտ է ունեցել իմ տուն։ Եթե ուզեր, պատրաստ էի գումարով օգնել, բայց, նորից եմ կրկնում, սիրտս մղկտում ա, որ իմացա՝ ով է կատարողը»։
Մանրամասները այստեղ՝ http://shamshyan.com/
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Արտակարգ դեպք Արարատի մարզում. հանկարծամահ եղած կնոջ տղան հաշվեհարդար է տեսել Արտաշատի բժիշկների նկատմամբ
-
Սխտորով և յոդով լուծույթ , որն բուժում է մի շարք հիվանդությունններ և ազդում է վայրկենապես
-
Ո՞ր հայտնի և ժողովրդական արտիստի թոռնուհին է Արուս Տիգրանյանը
-
«Նրա ուղեղը երևում էր մաշկի տակից»․ թե ինչպես 24 շաբաթականում ծնված երեխան հրաշքով փրկվեց և թե ինչ տեսք ունի նա 1 տարի անց
-
Պայքարող մարդկանց դեմն առնում են. նրանք դառնում են կա՛մ քաղբանտարկյալ, կա՛մ աշխատանքից զրկվում են. Գևորգ Չուլյան
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում.մարտի 15- 19-ը
-
Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած «յաշիկի» 26-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է քննչական բաժին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Արտակարգ դեպք Երևանում. «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 34-ամյա քաղաքացիներ
-
Հրազդանում մեկ գիշերվա մեջ թալանել են մի քանի Opel-ներ՝ տանելով գազաբալոնները
-
Ացտեկների հորոսկոպ. ո՞վ եք դուք. ապշեցնող ճշգրտություն
-
Մարդկությանը սպառնում է նոր մահաբեր վիրուս, որը կսպանի 300 մլն մարդու. Գիտնականի կանխատեսում
-
Ձնախառն անձրևը կփչացնի գարնանային տրամադրությունը. եղանակի տեսություն
-
Երթուղայինի վարորդի պատասխանը՝ զինվորին. կփշաքաղվեք…
-
Պարզվել է Աշտարակում դիտահորի մեջ հայտնաբերված պտղի մոր ինքնությունը
-
Առեղծվածային դեպք Տավուշի մարզում. Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
-
Խոշոր պայթյուն Արմավիրի մարզում. Փարաքարում գազաբալոնի պայթյունի հետևանքով Nissan-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր
-
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Աշտարակում՝ կոյուղու դիտահորի մեջ, հայտնաբերվել է դեռևս չձևավորված մարդու պտուղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Զոհված զինծառայողի եղբայրը ռեկորդ սահմանեց՝ այն նվիրելով քառօրյա պատերազմի հերոսներին (ֆոտո)
-
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ծեծի են ենթարկվել Ողջաբերդի գյուղապետը, կինն ու տղան, իսկ հետո վնասել են նրանց ավտոմեքենան
-
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 13-ամյա երեխան փորձել է ինքնասպան լինել