loading...

«Երևան Սիթի»-ում ստուգումները ՀՀ-ում օրինականություն հաստատելու գործընթաց են». Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. .azatutyun.am

17:55 29.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացվող ստուգումները Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց որակեց։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Փաշինյանը վերահաստատեց՝ վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։

Ազգային անվտանգության ծառայությունից այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել են, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ են իրականացնում՝ չմանարամասնելով նպատակը։

«Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որևէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա, և սրանում համոզված եղեք», - ասաց վարչապետը։

Նա բոլոր տնտեսվարողներին լրջանալու, պետության նկատմամբ պարտավորությունները կատարելու, նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկելու կոչ արեց․ - «Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան և պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ։ Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից: Ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ մեկը չմտածի, թե կարա պետությանը խաբի, ոչ մեկը չմտածի։ Ես բոլորին կոչ եմ անում, որ իրենք կամավոր գան էդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, և թող այդ ամեն ինչը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա։ Այո՛, ԱԱԾ-ն ինչ խնդիր դրվի, կլուծի էդ խնդիրը՝ շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»։

Անդրադառնալով Առաջին Հանրապետության տոնի առիթով կազմակերպված միջոցառումներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին չհրավիրելու մասին հայտարարություններին՝ Փաշինյանը ասաց, որ ցավալի թյուրիմացություն է եղել, մանրախնդրության որևէ տարր իրենց գործունեության մեջ չի լինելու:
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ  ԿԱՐԴԱՑԵՔ  ԱՅՍՏԵՂ՜ https://www.azatutyun.am/a/29256710.html

Դիտվել է 2188 անգամ

online-tv.am

Լրահոս