loading...

Երևանյան լճի մոտ տաքսին մոր աչքի առաջ վրաերթի է ենթարկել և մահ պատճառել 14-ամյա դստերը

14:17 13.07.2017

1in.am- գրում է՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Աղաբաբյանի գործի դատական քննությունը:

55-ամյա Տիգրան Աղաբաբյանին մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով վրաերթ կատարելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնել-հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 11-ին, ժամը 16-ի սահմաններում Տիգրան Աղաբաբյանն իրեն ամրակցված «Ռենո Լոգան» մակնիշի տաքսիով ընթացել է Երևանի Բագրատունյաց պողոտայով: Հասնելով թիվ  3 էլեկտրական սյանը՝ Տիգրան Աղաբաբյանը, ըստ մեղադրանքի, խախտել է ՃԵԿ-ի համապատասխան կետի և համապատասխան օրենքի պահանջները՝ ի վիճակի լինելով հայտնաբերել երթևեկելի մասով  համընթաց ուղղությամբ դանդաղ քայլող հետիոտն՝ 14-ամյա Շուշանիկ Ի.-ին, միջոցներ չի ձեռնարկել մեքենայի արագությունն իջեցնելու, մեքենան կանգնեցնելու համար՝ իրեն զրկելով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Նա, ըստ մեղադրանքի, առանց արգելակման՝ մեքենայի առջևի մասով վրաերթի է ենթարկել աղջկան, անզգուշությամբ պատճառել է մահ, ապա թողել է պատահարի վայրն ու հեռացել է:

Գործի դատական քննության նախապատրաստական փուլում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, նույնիսկ միջնորդել է արագացված կարգով քննել գործը, բայց հետո նշել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում:

Տուժող աղջկա մայրը հայտնել է, որ դեպքի օրն ինքը անչափահաս երեխաների՝ Շուշանիկի ու Հայկի հետ գտնվել է Երևանի Բագրատունյաց պողոտայում: Մայթը ծածկված էր ձյունով, մաքրված չէր, այդ պատճառով քայլել են Բագրատունյաց պողոտայով դեպի Արտաշիսյան փողոցի կողմը տանող ուղեմասի աջ եզրային հատվածով:

Հայկը քայլել է իր աջ կողմով՝ մայթի ձյունածածկ հատվածով, իսկ Շուշանիկը՝ իր ձախ կողմով: Երևանյան լճի մոտի կամրջի սկզբնամասում իր համար անսպասելի կերպով Շուշանիկը վրաերթի է ենթարկվել Սեբաստիա փողոցի կողմից Բագրատունյաց պողոտայով դեպի Արտաշիսյան փողոց ընթացող սպիտակ տաքսու կողմից:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/

Դիտվել է 2995 անգամ

online-tv.am

Լրահոս