loading...

Երևանում անծանոթը կրակ է բացել բնակարանի ուղղությամբ. newsarmenia.am

11:43 30.05.2017

http://newsarmenia.am-ը  գրում է.  /Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ժամը 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ տղամարդ զենքը ձեռքին կրակում է դռանը և պատուհաններին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.55-ին, 1965 թ. ծնված Սամվել Մ.-ն որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է հիշյալ շենքի բնակարաններից մեկի մուտքի դռան և պատշգամբի ուղղությամբ՝ վնասելով դռան ու պատուհանի շրջանակները և պատուհանի պաշտպանիչ ցանցը:
Վնասի չափը պարզվում է: Ժամը 21.15 Սամվել Մ.-ն Օհանովի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նշանակվել են դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: 
Նյութի աղբյուր՝ http://newsarmenia.am

Դիտվել է 1186 անգամ

online-tv.am

Լրահոս