loading...

Երևանում խոշոր ու ողբերգական վրաերթ-ավտովթարի փաստով 21-ամյա կասկածյալը ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:38 29.03.2018

shamshyan.com-ը  գրում  է  / Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ձերբակալվել է Hyundai Sonata մակնիշի 35 QP 318 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ՝ 21-ամյա Հարություն Մուրադյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 27-ին խոշոր, շղթայական ու ողբերգական ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, բախվել էին Hyundai Sonata մակնիշի 35 QP 318 համարանիշի, Fiat մակնիշի 35 MT 296 համարանիշի և Opel մակնիշի 35 AR 004 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։   Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 3377 անգամ

online-tv.am

Լրահոս