loading...

Երկրաշարժ Վանաձորում. բջջային հեռախոսակապը խափանված է

16:05 06.06.2018

Վանաձորում րոպեներ առաջ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են Լոռու մարզում armtimes.com-ի թղթակիցը:

Նշվում է, որ երկրաշարժը հունիսի 5-ին տեղի ունեցածից շատ ավելի ուժեղ է եղել: Բջջային հեռախոսակապը խափանված է։ 84 հատ վթարային շենքում բնակվողները սարսափած են ցնցումներից։ ԱԻՆ-ը կատարվածի վերաբերյալ դեռեւս լուր չի հաղորդել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայաստանի տարածքում` ՝ Բավրա գյուղում, Գյումրիում գրանցվել է 4–5 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Ինչպես տեղեկացրել էին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա գյուղից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/138794

Դիտվել է 3376 անգամ

online-tv.am

Լրահոս