loading...

Ես 3 տարի կրքծկալ չէի կրում, և ահա, թե ինչ եղավ կրծքիս հետ

11:34 17.03.2018

/hayinfo.net/-ը  գրում է  /Ես սովորական կազմվածքով կին եմ՝ 162 սմ հասակով, 50 կգ քաշով, կրծքիս չափը 75C է:

Կուրծքս ցավում էր կրծքկալից հրաժարվելու առաջին մի քանի ամիսներին: Բայց ես ավելորդ քաշ, մեծ կուրծք կամ բժշկական այլ խնդիր չունեմ, որը կարող էր կրծքի քրոնիկական ցավ առաջացնել առանց կրքծկալի:
Կանանց մեծ մասը կրծքկալ սկսում է կրել 10-12 տարեկանում, ինչը կրծքի մկաններին թույլ չի տալիս ճիշտ զարգանալ:

Վերջերս բժիշկները ներկայացրին 5 տարվա ուսումնասիրություն, որի ընթացքում հետազոտել էին մեծ կրծքով կանանց և պարզել, որ կրծքկալը նպաստում է մեջքի ցավին՝ կրծքի քաշը տեղափոխելով ուսերին:
Կրծքկալների և դրանց հետևանքների վերաբերյալ 12 ուսումնասիրությունները, բացի մեկից, վկայում են, որ կրծքկալի օգտագործումը կապված է շատ խնդիրների հետ, այդ թվում՝ մեջքի և կրծքի ցավի ուժեղացում, կախվել, կրծքի ջերմաստիճանի բարձրացում և հորմոնալ շրջանառության վատացում:


Կրծքի նորմալ շարժումը կանխելով՝ կրծքկալը սեղմում է բարակ լիմֆատիկ անոթները, ինչը դժվարացնում է լիմֆատիկ հոսքը:

15 տարվա ուսումնասիրության նախնական արդյունքներով՝ կուրծքը մեծ հավանականությամբ կախվում է կրծքկալի պահելու դեպքում:

Հայտնի է, որ հագուստի տակից երևացող ծծապտուկները գռեհիկ են համարվում և չափից շատ են աչքի ընկնում:

Ուստի ես մի քանի բոլերո և պալանտին գնեցի ինձ ավելի հանգիստ զգալու համար: Այնուամենայնիվ, ինձ համար կրծքկալից հրաժարվելու առավելությունները շատ ավելին են, քան թերությունները:

Փորձը սկսելուց հետո մեջքիս վերևի մասի, ուսիս պարբերական ցավը վերացավ: Կուրծքս դադարեց քոր գալ և ցավել մարզումների ժամանակ: Ամսականների ժամանակ փորս ավելի քիչ է ցավում:
Նյութի աղբյուր՝ https://hayinfo.net/

Դիտվել է 6370 անգամ

online-tv.am

Լրահոս